հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

Եվրահանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության անդամների համատեղ նիստով Լիտոմիսլ  քաղաքի ամրոցում այսօր ժամը 13.00-ին մեկնարկեց Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում, տեղեկացնում է չեխական հեռուստատեսությունը:

Նշվում է, որ ԵՀ անդամների եւ Չեխիայի կաբինետի համատեղ հանդիպումը տեղի է ունենում աշխատանքային ճաշի տեսքով Լիտոմիսլի ամրոցի գարեջրի գործարանում: Մոտ մեկ ժամ անց հանդիպմանը պետք է միանան Չեխիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների անդամները։ Միաժամանակ բանակցություններ կանցկացվեն ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ վարչապետ Ֆիալայի, ինչպես նաեւ ԵՀ անդամների եւ առանձին չեխ նախարարների միջեւ։ Ավելի ուշ ֆոն դեր Լյայենն ու Ֆիալան մամուլի ասուլիս կհրավիրեն։

  • Կիսվել: