ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Չավուշօղլուն մեկնաբանել է Էրդողանի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ հանդիպման խայտառակ միջադեպը

Չավուշօղլուն մեկնաբանել է Էրդողանի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ հանդիպման խայտառակ միջադեպը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է մեղադրանքները, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լյաենին թողել են առանց աթոռի:

Թուրք պաշտոնյան մեղադրանքն անարդար է անվանել՝ նշելով, որ հանդիպման դետալները քննարկվել ու համաձայնեցվել են եվրոպական պատվիրակության հետ, բոլոր պահանջները կատարվել են:

Նշենք, որ Էրդողանի հետ հանդիպմանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նստել է Էրդողանի հարևանությամբ, իսկ ահա ֆոն դեռ Լյաենը ստիպված է եղել նստել բազմոցին:

  • Կիսվել: