ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պայմանները չեն կատարել

Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պայմանները չեն կատարել

Շվեդիան ու Ֆինլանդիան չեն կատարում այն պայմանները, որոնցով Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությանը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգորխնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ երկու պետություններն էլ «Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հետ կապված կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել»։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով Անկարայի, Հելսինկիի ու Ստոկհոլմի կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
 
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Էրկկի Տուոմիոյան բացահայտել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ժամկետները և կարծիք է հայտնել, որ երկրները մուտք կգործեն Հյուսիսատլանտյան դաշինք ամենաուշը 2023 թվականի հունիսին:
Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները։ Նա նաև կոչ է արել դաշինքի մյուս երկրներին որքան հնարավոր է շուտ հավանություն տալ երկու պետությունների անդամակցությանը:

  • Կիսվել: