երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ցանցում տեղեկացրել են Լուկաշենկոյի թիկնապահի մահվան մասին. գտնվել է խիստ թունավոր նյութ

Ցանցում տեղեկացրել են Լուկաշենկոյի թիկնապահի մահվան մասին. գտնվել է խիստ թունավոր նյութ

Մահացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնազորի աշխատակիցը, որը, հավանաբար, թունավորվել է հունվարին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ։

Այս տեղեկությունը հաստատվել է միանգամից երկու աղբյուրների կողմից, որոնք մոտ են կանգնած Բելառուսի ղեկավարին, գրել է «Кремлевская табакерка»-ն Telegram-ում։ Ալիքի տեղեկություններով՝ Լուկաշենկոյի Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան շտապ ուղարկել են Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում թիկնապահի մոտ իբր ախտորոշել են ծանր մետաղով՝ թալիումով թունավորում։

 

«Բելառուսը պաշտոնական հայտարարություն չի արել այս առնչությամբ։ Լուկաշենկոյի անձնական արձագանքն առայժմ հայտնի չէ»,- ընդգծել է ալիքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: