ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Թեհրանում հանգուցյալ այաթոլա Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերը ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Թեհրանում հանգուցյալ այաթոլա Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերը ոչնչացնելու մասին

Մոտ 50 իսրայելական կործանիչներ, ղեկավարվելով հետախուզության տվյալներով, հարվածել են Թեհրանում գտնվող ստորգետնյա բունկերին, տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ը։

Բունկերը գտնվում էր Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նստավայրի տարածքում, մայրաքաղաքի կենտրոնում։ Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ շաբաթ օրը Խամենեիի մահվանից հետո բունկերն օգտագործվել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների կողմից։

«Բունկերը Իրանի ղեկավարության զինվորական կարեւոր հրամանատարական կենտրոններից մեկն էր։ Բունկերին հասցված հարվածը էլ ավելի կթուլացնի վարչակարգի կառավարման եւ վերահսկման հնարավորությունները»,- հայտնել են ՑԱԽԱԼ-ում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: