ՑԱԽԱԼ-ը հայտնել է Ռաֆահի ստորգետնյա թունելներում ՀԱՄԱՍ-ի մոտ 40 զինյալի սպանելու մասին
Իսրայելի զինված ուժերը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի մոտ 40 զինյալի. վերջիններս հայտնվել էին ներկայում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գազայի հարավային մասի՝ Ռաֆահի տակով անցնող թունելներում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները ըստ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների տվյալների՝ մոտ 200 զինյալ մի քանի ամիս մնացել է թունելներում, չնայած նրանցից ոմանք հետագայում ազատ են արձակվել և սպանվել իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ կամ հանձնվել:
Նշվում է, որ սպանված զինյալների թվում են առնվազն երեք տեղացի հրամանատարներ, ինչպես նաև Գազի Համադը՝ աքսորում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին։ ՀԱՄԱՍ-ի որոշ աղբյուրներ հաստատել են առնվազն մեկ հրամանատարի՝ Մոհամմադ ալ-Բավաբի մահը, չնայած խմբավորումը պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատել։ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես չի հաստատել ծուղակում հայտնվածների թիվը կամ թե քանի՞սն են ողջ մնացել։ Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի կողմից 40 զինյալի ենթադրյալ սպանության վերաբերյալ։
Վաշինգտոնը և այլ միջնորդներ փորձել են բանակցել ՀԱՄԱՍ-ի զինյալների համար զենքը վայր դնելու շուրջ՝ անկլավի այլ մասեր անցնելու դիմաց, սակայն այդ բանակցությունները փակուղի մտան։



