երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու մասին

Գիշերվա ընթացքում իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մի քանի թիրախների՝ հարավային Լիբանանի երեք առանձին շրջաններում, հայտնում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածներից մեկը կատարվել է Թեյր Հարֆում գտնվող «Հեզբոլլահի» զինյալի ուղղությամբ։ 

 

ՑԱԽԱԼ-ի տվյալներով, առանձին հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» դիտակետին և Խիամում շարժման օգտագործած շենքերին:

  • Կիսվել: