կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՑԱՀԱԼ-ը պատրաստ է գործողություն սկսել Ռաֆահում. Reuters

ՑԱՀԱԼ-ը պատրաստ է գործողություն սկսել Ռաֆահում. Reuters

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Ռաֆահում, երբ կառավարությունը դա հաստատի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել հրաժարվել ծրագրերից՝ քաղաքացիական բնակչության շրջանում  խուսափելու համար նոր զոհերից։ Պաղեստինյան անկլավի բնակիչների կեսից ավելին ապաստան է գտել Ռաֆահում։

ՄԱԿ-ը կրկին մատնանշել է պաղեստինյան անկլավում տիրող մարդասիրական սարսափելի վիճակը։

Իսրայելի վարչապետը, սակայն, պնդել է, որ դա ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու միակ ճանապարհն է։

  • Կիսվել: