հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. «Ռոսատոմ»-ը հայտնել է, որ ռուս մասնագետները Երևանով կհեռանան Իրանից

Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. «Ռոսատոմ»-ը հայտնել է, որ ռուս մասնագետները Երևանով կհեռանան Իրանից

Այսօր՝ ապրիլի 4-ին, Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքին հասցված հարվածը փաստացիորեն թիրախավորել է կայանի պաշտպանական շրջագիծը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նրա փոխանցմամբ՝վերջին հարվածի պատճառով ատոմակայանից տարհանվել է 198 մարդ։

Լիխաչովը նաև հավելել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված ռուս մասնագետների հետագա թռիչքը նախատեսված է Երևանի օդանավակայանից։

«Սովորաբար մեր համար շատ հարմարավետ է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը, քանի որ մեր գործընկերներն այս տարածաշրջանից մեկնելու են հենց Երևանի օդանավակայանից»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։

Նա հավելել է նաև, որ միջազգային հանրությունը մտահոգությամբ է արձագանքել այս վերջին հարվածին։

«Միջազգային հանրությունը, բնականաբար, մտահոգությամբ արձագանքեց տեղի ունեցածին։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ հայտարարությամբ։ Մեր գործընկերների հետ բազմաթիվ շփումները, հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները վկայում են աճող անհանգստության մասին։ Բոլորին խիստ զգուշավորություն է ներշնչում հակամարտության էսկալացիայի միտումը»,-ասել է Լիխաչովը։

Հիշեցնենք, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին հասցված վերջին հարվածի հետևանքով զոհվել էր մեկ աշխատակից։

  • Կիսվել: