կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բուրյաթիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բուրյաթիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բուրյաթիայի Կուրումկանսկի շրջանում այսօր 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունից:

Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել, կենսապահովման հաստատությունները նորմալ աշխատում են։

ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնաորապես, ասվում է. ՛՛Ռուսաստանի Բուրյաթիայի Հանրապետության համար տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:56-ին Կուրումկանսկի շրջանի տարածքում 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Կուրումկանսկի շրջանի Ուլյունխան գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք՛՛։

  • Կիսվել: