չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ռադևի գլխավորած կոալիցիան

Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ռադևի գլխավորած կոալիցիան

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած «Առաջադեմ Բուլղարիա» կոալիցիան է։ Ինչպես հաղորդում է  բուլղարական BTA գործակալությունը, ձայների 96.41%-ի հաշվարկով «Առաջադեմ Բուլղարիան» ստացել է ձայների 44.69%-ը։ Ձայների նման տոկոսով Ռադևի գլխավորած ուժը չի կարողանա խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կենտրոնամետ-ժողովրդավարական GERB-SDS կոալիցիան երկրորդ տեղում է՝ 13.4%-ով։

«Շարունակել փոփոխությունը» կուսակցության և «Դեմոկրատական ​​Բուլղարիա» կոալիցիայի դաշինքը երրորդ տեղում է՝ 12․87%-ով։

Այս երեք ուժերից բացի, խորհրդարան են մտնում ևս երկու քաղաքական խմբավորումներ՝ հաղթահարելով 4%-ի շեմը։ «Իրավունքների և ազատությունների շարժումը» ունի ձայների 6.23%-ը, իսկ ծայրահեղ ազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը՝ 4.35%-ը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է հրապարակի ստացված ձայները և կուսակցությունների ու կոալիցիաների միջև տեղերի բաշխումը ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան չորս օր հետո, իսկ ընտրված պատգամավորների անունները՝ ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան յոթ օր հետո։

Սրանք Բուլղարիայում 2021 թվականից ի վեր անցկացված ութերորդ խորհրդարանական ընտրություններն էին։

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Ռումեն Ռադևը հայտնի է ռուսամետ դիրքորոշմամբ և նրա ղեկավարման ժամանակ երկիրը կսերտացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։

 

  • Կիսվել: