շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բուլղարիայի երկու առաջատար կուսակցություններին չի հաջողվել կառավարություն ձևավորել

Բուլղարիայի երկու առաջատար կուսակցություններին չի հաջողվել կառավարություն ձևավորել

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելը՝ աջ կենտրոնամետ GERB կուսակցությունից, կիրակի օրը հայտարարել է, որ «Մենք շարունակում ենք փոփոխությունները» (PP) կուսակցության հետ համաձայնություն ձեռք չի բերվել նոր կառավարություն ձևավորելու շուրջ, հայտնում է Reuters-ը։

Գաբրիելը համաձայնել էր կառավարություն ձևավորել PP-ն ներկայացնող վարչապետ Նիկոլայ Դենկովի  մարտի 5-ի հրաժարականից հետո, որպեսզի GERB-ին հնարավորություն տա ինը ամսով ղեկավարել կառավարությունը, ինչպես պայմանավորված էր անցյալ տարվա ընտրություններից հետո:

«Երեք օր բանակցություններ են եղել... Մենք «ոչ» ենք ասում մշտական ​​նոր պայմաններին»,- մայրաքաղաք Սոֆիայում լրագրողներին է ասել Գաբրիելը:

Ըստ նախարարի, բանակցությունները ձախողվել են ներքին գործերի նախարարի պաշտոնի համար  PP-ի պահանջների պատճառով, և երկուշաբթի օրը նա նամակ կներկայացնի խորհրդարան՝ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հանելու մասին։

«GERB-ը երկրորդ անգամ չի մասնակցի բանակցություններին»,- ասել է Գաբրիելը։

Եթե ​​երկու խոշոր կուսակցություններից վարչապետի երկրորդ թեկնածուն չկարողանա կառավարություն ձևավորել, երկրի նախագահ Ռումեն Ռադևը պետք է երրորդ թեկնածուի նշի այլ կուսակցություններից։ Ձախողումը կբերի արտահերթ ընտրությունների։

Անցած ապրիլին կայացած ընտրություններում GERB-ն առաջինն էր՝ ստանալով 69 մանդատ 240-տեղանոց խորհրդարանում: PP-ի գլխավորած դաշինքը ստացել էր 64 մանդատ։

Սահմանադրության համաձայն՝ Բուլղարիայի խորհրդարանը պարտավոր չէ լուծարվել նախքան արտահերթ ընտրությունները։

  • Կիսվել: