հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բուլղարիան վիզայի խնդրի պատճառով թույլ չի տա ԱՄՆ օդանավերին մնալ երկրի տարածքում

Բուլղարիան վիզայի խնդրի պատճառով թույլ չի տա ԱՄՆ օդանավերին մնալ երկրի տարածքում

Բուլղարիան ամերիկյան ռազմական օդանավերին թույլ կտա մնալ իր տարածքում միայն մինչև հունիսի վերջ։ Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Ռումեն Ռադևը՝ հայտարարելով, որ մինչև հիմա ամերիկյան կողմը դրական պատասխան չի տվել Բուլղարիայի քաղաքացիների համար ԱՄՆ վիզան չեղարկելու իրենց դիմումին։ Այս մասին հայտնում է բուլղարական ազգային BTA գործակալությունը։

«Կառավարության նախորդ նիստում ես հայտարարեցի, որ ԱՄՆ նախագահի հետ իմ զրույցի ժամանակ խնդրել եմ չեղարկել վիզայի պահանջը Բուլղարիայի քաղաքացիների համար։ Ես դեռևս դրական պատասխան չեմ ստացել, և լիովին հասկանում եմ կարգավորող ընթացակարգերի բարդությունը և ժամանակային սահմանափակումները, բայց մենք նույնպես ունենք մեր սեփական առաջնահերթություններն ու ընթացակարգերը և չենք կարող դրական արձագանքել Սոֆիայի օդանավակայանում ինքնաթիռների և տանկերի՝ ավելի երկար մնալու խնդրանքին»,- հայտարարել է Ռադևը։

Բուլղարիան ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ էր տեղակայում մայրաքաղաք Սոֆիայում՝ համաձայն համաձայնագրի, որի ժամկետն ավարտվում է մայիսի վերջին։

Ռադևը հայտարարել է, որ կառավարությունը մայիսի 29-ի նիստում որոշում կկայացնի ԱՄՆ ինքնաթիռների մնալը մինչև հունիսի վերջ երկարաձգելու մասին, որպեսզի ԱՄՆ-ն ժամանակ ունենա կազմակերպվելու և տեղակայման այլ վայր գտնելու համար։

 

  • Կիսվել: