կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն իրականացնողները ՌԴ քաղաքացիներ չեն եղել․ ՌԴ ՆԳՆ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն իրականացնողները ՌԴ քաղաքացիներ չեն եղել․ ՌԴ ՆԳՆ

Մոսկվայում ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն, նրանք բոլորը օտարերկրացիներ են, ասել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Մի շարք տելեգրամ ալիքներ և սոցիալական ցանցեր այսօր հայտարարություններ են տարածել այն մասին, որ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալները, ովքեր ձերբակալվել Բրյանսկի մարզում, Ռուսաստանի քաղաքացիներ են, դա իրականությանը չի համապատասխանում, նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են»,-ասել է նա։

  • Կիսվել: