չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի բացահայտման պատճառով արտահերթ նիստ է հրավիրվել

Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի բացահայտման պատճառով արտահերթ նիստ է հրավիրվել

Սեպտեմբեր ամսին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը սկսել է լայնորեն տարածվել նոյեմբերի կեսերին, ասվում է Անգլիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 19-ին հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ ավելացնելով, որ բրիտանացի մասնագետները դեռ չեն գտել ապացույցներ այն մասին, որ դա հանգեցնում է ավելի մեծ թվով մահացությունների:

Մեծ Բրիտանիայի կառավարության «Կոբրա» արտակարգ  կոմիտեն, երկրում կորոնավիրուսի մուտացված տարբերակի տարածման ֆոնին, այսօր նիստ կգումարի ՝ քննարկելու Միացյալ Թագավորության հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու մի շարք երկրների որոշումը:

Հայտնի է արդեն, որ աշխարհի մի շարք երկրներ հայտարարել էին Միացյալ Թագավորության հետ օդային երթևեկությունը սահմանափակելու մտադրության մասին ՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ:

Նշվում է՝ արտակարգ հանդիպումը նախագահելու է անձամբ վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Վարչապետը կղեկավարի հանդիպումը, որը կքննարկի միջազգային բեռնափոխադրումների խնդիրները, մասնավորապես ապրանքների կայուն հոսքը դեպի Միացյալ Թագավորություն և դրանից դուրս», – հայտարարել է Ջոնսոնի խոսնակը:

  • Կիսվել: