երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրիտանիայի ԱԳՆ-ն Շվեդիայի իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին

Բրիտանիայի ԱԳՆ-ն Շվեդիայի իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Շվեդիայի իր քաղաքացիներին զգուշացրել է երկրում հավանական  ահաբեկչական հարձակումների մասին։

«Շատ հավանական է, որ ահաբեկիչները կփորձեն գործողություններ իրականացնել Շվեդիայում։ Հասարակական վայրերում դուք պետք է պահպանեք զգոնության բարձր մակարդակ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հանձնարարականում:

Բացի այդ, հաղորդվում է, որ Շվեդիայում կարող են նաև ցույցեր լինել, սակայն «դրանք սովորաբար խաղաղ բնույթ են ունենում»։

«Այդուհանդերձ, պետք է հնարավորինս խուսափել ցույցերից և հետևել տեղական իշխանությունների խորհուրդներին», - խորհուրդ է տալիս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։

  • Կիսվել: