երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են ԱՄԷ-ի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են ԱՄԷ-ի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

Բրիտանական նավատորմի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ տեղեկություն է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն (92,6 կիլոմետր) հեռավորության վրա տեղի ունեցած միջադեպի մասին:

«Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը (UKMTO) հաղորդում է ստացել միջադեպի մասին ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն հյուսիս-արևելք: Իշխանությունները հետաքննություն են անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թե ինչ միջադեպի մասին է խոսքը, չի հստակեցվում:

Գրասենյակը նավերին խորհուրդ է տվել զգուշությամբ նավարկել տարածքով և հայտնել ցանկացած կասկածելի գործողության մասին:

  • Կիսվել: