չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բրիտանական 3 կուսակցություններ դեմ են քվեարկելու բրեքսիթին

Բրիտանական 3 կուսակցություններ դեմ են քվեարկելու բրեքսիթին

Մեծ Բրիտանիայի 3 կուսակցություններ համաձայնության են հասել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մարտավարական քվեարկության շուրջ՝ Brexit-ը կանգնեցնելու նպատակով: Այդ կուսակցություններն են Լիբերալ-դեմոկրատական, «Կանաչների» և  Ուելսի կուսակցությունները։ Այս մասին ասվում է Դեմոկրատների առաջնորդ Ջո Սիունսոնի հայտարարության մեջ:

«Մենք ուրախ ենք, որ համաձայնություն է ձեռք բերվել: Սա կարևոր իրադարձություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են աջակցել այն թեկնածուներին, որոնք կողմ են ԵՄ-ին անդամակցությունը պահպանելուն»,- ասել է Սուինսոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

 

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքով՝ այս հետաձգումը, հավանաբար, վերջինը կլինի:  

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա:

  • Կիսվել: