երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը. Պուտին

ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը. Պուտին

ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։ Այս մասին Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ–ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։ ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։

ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են:

ԲՐԻԿՍ պետությունները նպատակ ունեն խորացնել գործընկերությունը ֆինանսական ոլորտում և զբաղվել արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ»:

  • Կիսվել: