կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հարյուրավոր գերմանական ականներ

Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հարյուրավոր գերմանական ականներ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական արտադրության հակահետևակային ականներ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Շեյֆը։

«Բրատիսլավայի Պետրժալկա շրջանի Բետլիարսկայա փողոցի մերձակայքում շինարարական աշխատանքներ անցկացնելու ժամանակ հայտնաբերվել է մոտավորապես 400 S-35 հակահետևակային ական: Ոստիկանությունը սակրավորների հետ փոխգործակցությամբ դրանք տեղափոխել է քաղաքից դուրս գտնվող անվտանգ վայր», - ասել է նա։

Ականների հայտնաբերման վայրը հսկում է ոստիկանությունը։ Սակրավորները փետրվարի 6-ին կուսումնասիրեն տարածքը՝ պարզելու՝ արդյոք այնտեղ կա այլ զինամթերք։

  • Կիսվել: