հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բրատիսլավան ցանկանում է, որ հարևան Ուկրաինան լինի կայուն և ժողովրդավարական երկիր. Ֆիցոն՝ Զելենսկիին

Բրատիսլավան ցանկանում է, որ հարևան Ուկրաինան լինի կայուն և ժողովրդավարական երկիր. Ֆիցոն՝ Զելենսկիին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցի իր էջում հայտնել է, որ իր և Ուկրաինայի նախագահի կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են՝ չնայած երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությանը։ 

Ֆիցոն նշել է, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ձգտումներին, քանի որ Բրատիսլավան ցանկանում է, որ հարևան Ուկրաինան լինի կայուն և ժողովրդավարական երկիր։ Նա Զելենսկիի հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հարցում խաղաղության համաձայնագիր հնարավոր չէ կնքել առանց ուկրաինական կողմի համաձայնության։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիցոն և Զելենսկին համաձայնել են կարճատև հանդիպում անցկացնել մայիսի 4-ին՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

  • Կիսվել: