կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բորիս Ջոնսոնը դարձյալ Կիևում է

Բորիս Ջոնսոնը դարձյալ Կիևում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ լուսանկար հրապարակելով:

՛՛Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարևոր է բոլորիս համար։ Այդ իսկ պատճառով ես այսօր Կիևում եմ։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ մեր ուկրաինացի ընկերների կողքին։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, և դա տեղի կունենա՛՛,-նշել է Ջոնսոնը:

Նշենք, որ պատերազմի ընթացքում Բորիս Ջոնսոնն արդեն մի քանի անգամ եղել է կիևում և իր աջակցությունը հայտնել Ոիկրաինային:

  • Կիսվել: