շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բորելը եվրոպացիներին կոչ Է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Բորելը եվրոպացիներին կոչ Է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Եվրոպացիները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որպեսզի «վճարեն» Ուկրաինային աջացելու «գինը»:

Այս կարծիքն Է հայտնել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 11-ին իսպանական El Paվs թերթում հրապարակված հարցազրույցում:
 
Նրա խոսքով՝ «քաղաքացիները պետք Է պատրաստ լինեն վճարելու գինը, որպեսզի պահպանվի Ուկրաինայի աջակցումը եւ ԵՄ-ի միասնությունը»: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հավելել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունն «ուղղակիորեն վերաբերում Է» Եվրոպային: «Բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով,- կարծում Է նա:- Բայց, որ մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական առումով, չի նշանակում, թե ամեն հնարավորը չենք անում բանակցությունների համար»:
 
«Եվրոպացիները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որ կտեսնեն ձգձգվող հակամարտություն քաղաքական լուծումներ որոնելիս»,- հավելել Է Բորելը: Նրա  խոսքով՝ Եվրոպայի հարավի երկրները չպետք Է համերախշխության բացակայություն հանդես բերեն հյուսիսի հետ Էներգետիկական առումով: «Իսպանիան կարող Է շատ բան անել, որովհետեւ նա ունի բնական գազի հեղուկացման՝ Եվոպայի բոլոր կարողությունների մեկ երրորդը,- նշել Է նա:- Մենք (Իսպանիան – ծանոթ. խմբ.) կարող ենք դառնալ Եվրոպայի դարպասները ռուսական գազի այլընտրանքի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: