ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բողոքի ցույց Գրենլանդիայում՝ ԱՄՆ նոր հյուպատոսության մոտ

Բողոքի ցույց Գրենլանդիայում՝ ԱՄՆ նոր հյուպատոսության մոտ

Ավելի քան 500 գրենլանդացի բողոքի ցույց է անցկացրել կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկության դեմ: Բողոքի ակցիան անցկացվել է Նուուկում ԱՄՆ հյուպատոսության նոր շենքի բացումից հետո, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:

Նշվում է, որ ցուցարարներին ձեռքին եղել են «Վերադարձիր տուն, ԱՄՆ», «Թող Ամերիկան հեռանա» և «Մենք չենք վաճառվում» գրություններով պաստառներ, շատերը ծածանել են Գրենլանդիայի կարմիր-սպիտակ դրոշը:

Ցուցարարները թիկունքով շրջվել են դեպի հյուպատոսության շենքը և երկու րոպե տևած լռությամբ արտահայտել Միացյալ Նահանգների հանդեպ իրենց դժգոհությունը։

Մայրաքաղաք Նուուկի կենտրոնում գտնվող նոր տարածքը հանդիսավոր կերպով բացվել էր քիչ ավելի վաղ՝ Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերիի ներկայությամբ։ Գրենլանդական KNR հեռուստաընկությունը հաղորդել է, որ Հաուերին բացման արարողության հյուրերին ասել է, թե Թրամփն այժմ բացառել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար ուժի կիրառումը և նշել է, որ գրենլանդացիներն իրենք կորոշեն սեփական ապագան։

Նշենք, որ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը մերժել էր բացման արարողությանը մասնակցելու հրավերը։

  • Կիսվել: