հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Bloomberg․ Ռուսաստանը պատրաստվում է ուժգնացնել Ուկրաինայի դեմ հարվածները

Bloomberg․ Ռուսաստանը պատրաստվում է ուժգնացնել Ուկրաինայի դեմ հարվածները

Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի դեմ, քանի որ Կրեմլում եկել են այն եզրակացության, որ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրի։

Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել բալիստիկ հրթիռներով հարվածները Կիևի, ինչպես նաև ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտների դեմ։

Նրանք նաև հավելել են, որ Վլադիմիր Պուտինը չի դադարեցնի պատերազմը՝ չնայած պատժամիջոցների տնտեսական ճնշմանը և ռուսական նավթավերամշակման գործարանների ու լոգիստիկ ցանցերի դեմ ուկրաինական հարձակումներին, փոխանցում է BBC-ն։

«Մոսկվան ավելի ու ավելի հաճախ է ուկրաինական հարվածները դիտարկում որպես ՆԱՏՕ-ի երկրների հարձակումներ, քանի որ դաշինքի անդամները Կիևին մատակարարում են զենք և հետախուզական տվյալներ։ Ռազմական էսկալացիայի ներկայիս փուլը ռազմական սրման գագաթնակետը չէ», — գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների փորձերը սառեցվել են փետրվարի վերջից, երբ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ։

  • Կիսվել: