կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բլինքենը ժամանել է Պեկին

Բլինքենը ժամանել է Պեկին

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN լրատվամիջոցը։

Ապրիլի 24-ին նա ժամանել էր Շանհայ, որտեղ հանդիպումներ էր ունեցել Նյու Յորքի համալսարանի Շանհայի մասնաճյուղի ուսանողների, Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ։

Շանհայում կոմունիստական կուսակցության քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցությունն անհրաժեշտ է։ Ըստ Բլինքենի՝ երկու երկրների նախագահներն ուղղորդել են կառուցել հաղորդակցության ուղիներ և ուղղակիորեն հարթել առկա տարաձայնությունները։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն աշխատանքային այցով Չինաստանում կլինի մինչև ապրիլի 26-ը։ Պեկինում նա կհանդիպի իր պաշտոնակից Վան Իի, և, հնարավոր է նաև, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

  • Կիսվել: