Բլինքենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել: Սա Էնթոնի Բլինքենի 11-րդ այցն է Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, գրում է Reuters-ը:
Նա հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նախատեսված են նաև Բլինքենի հանդիպումներն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ըստ Reuters-ի՝ սա ԱՄՆ-ի առաջին նշանակալի փորձն է՝ հրադադարի հասնելու Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանելուց հետո: