երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիան կատարելու և Ուկրաինային աջակցելու համար

Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիան կատարելու և Ուկրաինային աջակցելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիան կատարելու համար։

Ինչպես հայտնել են Պետդեպարտամենտից՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի շարունակական կատարման եւ այդ հարցի վերաբերյալ Չավուշօղլուի վերջին մեկնաբանությունների համար:

Պետքարտուղարը Թուրքիային շնորհակալություն է հայտնել նաեւ Ուկրաինային, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում ցուցաբերած վճռական աջակցության համար։

 

 

  • Կիսվել: