շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք

Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր մեկնել է Մերձավոր Արևելք:

Նա կայցելի Սաուդյան Արաբիա, իսկ հինգշաբթի՝ Եգիպտոս՝ տարածաշրջանի ղեկավարների հետ քննարկելու հրադադարի հասնելու ջանքերը:

Սպասվում է, որ նա Սաուդյան Արաբիայում կհանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Ուղևորությունից առաջ Իսրայել այցի մասին հայտարարություն չի եղել, իսկ Իսրայելի ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ ոչ մի ծանուցում չի եղել Պետքարտուղարության ղեկավարի հետ հանդիպման նախապատրաստման համար:

Նշենք, որ Բլինքենն այցելել է Իսրայել՝ Պաղեստինի հետ պատերազմի սկսվելուց ի վեր տարածաշրջան կատարած իր հինգ նախորդ այցելություններից յուրաքանչյուրի ժամանակ:

Հավելենք նաև, որ երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժեց ԱՄՆ նախագահ Բայդենի խնդրանքը՝ չեղարկել Ռաֆահի՝ Գազայի հարավային ծայրամասում գտնվող քաղաքի ցամաքային գրոհի պլանները, որտեղ ապրում է անկլավի 2,3 միլիոն բնակիչների կեսից ավելին: Իսրայելը պնդում է, որ Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի զինված զինյալներ կան։

  • Կիսվել: