երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բլինքենը Իրանի հարվածը քննարկել է Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Բլինքենը Իրանի հարվածը քննարկել է Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է Իսրայելի տարածքին Իրանի հարվածը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Տարածված հայտարարություններից հետևում է, որ ԱՄՆ պետքարտուղարը այդ երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի «աննախադեպ հարձակումը» Իսրայելի վրա։ Ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության, Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն պատրաստ է հետագայում էլ պաշտպանել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված իր զորքերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: