ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բլինքենն ու Բորելը քննարկել են աշխարհում խաղաղության ու կայունության կարևորությունը. Փրայս

Բլինքենն ու Բորելը քննարկել են աշխարհում խաղաղության ու կայունության կարևորությունը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կամբոջայում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի դեմ միջոցների, Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու և Թայվանի շուրջ իրադրությանը վերաբերող հարցեր:

Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Բլինքենը բարձր է գնահատել Բորելի ջանքերը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու հարցում:

«Կողմերը նաև քննարկել են Թայվանի նեղուցում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության կարևորությունը»,- հավելել է Փրայսը:

  • Կիսվել: