կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բլինքենն Իսրայելում հակամարտության կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը

Բլինքենն Իսրայելում հակամարտության կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնը կոչ է արել «հրատապ քայլեր ձեռնարկել»՝ դադարեցնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը։ Վաշինգտոնի բարձրաստիճան դիվանագետը Երուսաղեմ է մեկնել մերձավորարևելյան շրջագայության երկրորդ փուլի ընթացքում։

Բլինքենը կոչ է արել «բոլոր կողմերին անհապաղ շտապ քայլեր ձեռնարկել հանգստությունը վերականգնելու, լարվածությունը թուլացնելու համար»։

«Բոլորի պարտականությունն է քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, այլ ոչ թե բորբոքելու ուղղությամբ: Սա միակ միջոցն է կասեցնելու բռնության աճող ալիքը, որը խլեց չափազանց շատ կյանքեր»,- ասել է նա:

Պետքարտուղարը դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կատարվել է ուրբաթ օրը և խլել յոթ իսրայելցիների կյանք։ Նա անմեղ մարդկանց սպանությունն անվանել է «զզվելի հանցագործություն»՝ ընդգծելով, որ հավատացյալների սպանությունը հենց իրենց աղոթատան մուտքի մոտ «հատկապես ցնցող է»։

«Մենք դատապարտում ենք դա ամենախիստ ձևով: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր նշում են այս և այլ ահաբեկչական հարձակումները, որոնք խլում են խաղաղ բնակիչների կյանքը՝ անկախ նրանից, թե ով է զոհը և ինչին են նրանք հավատում: Խաղաղ բնակչության նկատմամբ պատասխան բռնության գործողությունները երբեք չեն կարող արդարացվել»,- ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Երուսաղեմում զինված տղամարդը կրակ է բացել սինագոգի այցելուների վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Վիրավորվել են ևս 3-ը։ 

  • Կիսվել: