ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը «կրիտիկական» է անվանել

Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը «կրիտիկական» է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը խիստ կարևոր է համարել: Ըստ նրա՝ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի:

«Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է Բլինկենը:

  • Կիսվել: