շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է մեծ քաղաքականություն

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է մեծ քաղաքականություն

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարում կուսակցության պատվավոր նախագահ է ընտրվել դրա հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Ելույթ ունենալով համագումարին՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն՝ կապված երկրի առջև ծագած բազմաթիվ մարտահրավերների հետ։

«Այս պայմաններում անգամ նվազագույն սխալը կարող է լուրջ վնաս հասցնել երկրին։ Վրաստանի համար գլխավոր ազգային նպատակներ են շարունակում մնալ  ինքնիշխանության վերականգնումը և երկրի միավորումը, ինտեգրումը Եվրամիությանը»,- ասել է Իվանիշվիլին։

Քաղաքականությունից հեռանալու որոշում Վրաստանի նախկին վարչապետը կայացրել էր մի քանի տարի առաջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: