երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իսրայելը հայտնում է  «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին

Իսրայելը հայտնում է «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին

«Հեզբոլլահ»-ի զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 4-ին Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով: Այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը: 

Զինվորականների տվյալներով՝ Սաֆիեդդինն սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետախուզության ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին կենտրոնակայանում գտնվում էր շարժման 25-ից ավելի անդամ։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Հեզբոլլահ»-ի գլխավոր ղեկավար մարմինը Սաֆիեդդինին ընտրել էր որպես Նասրալլայի իրավահաջորդ։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև «Հեզբոլլահ»-ի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Ալի Հուսեյն Հազիման։

«Հեզբոլլահ»-ը դեռ չի հաստատել Սաֆիեդինի մահվան լուրը։

 

  • Կիսվել: