կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեռնատարի եւ մարդատարի բախման հետեւանքով Թուքրիայում մահացել է 5 մարդ

Բեռնատարի եւ մարդատարի բախման հետեւանքով Թուքրիայում մահացել է 5 մարդ

Հինգ մարդ մահացել է, տասը մարդ՝ վիրավորվել Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ավտովթարից, տեղեկացրել է Yeni Şafak թերթը։

«34 BGE 76 համարանիշով բեռնատարը, որը Թեքիրդաղ Սարայից ուղեւորվում էր Չերքեզքյոյ, բախվել է ուղեւորատար միկրոավտոբուսին (59 KS 182 համարանիշով), որը Վիզեից մեկնում էր Չերքեզքյոյ»,- հայտնել է պարբերականը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 10 հոգի։

  • Կիսվել: