ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բեռլինում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Բեռլինում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Բեռլինում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել, գրում է ermenihaber.am-ը:

Վերջինս հանդիպել է նաև Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստի հետ, որի ընթացքում քննարկվել են Անկարա-Բեռլին երկկողմ կապերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը։

Կողմերը գնահատել են Եվրոպայի անվտանգության համակարգի փոխակերպումը, տրանսատլանտյան կապերի ապագան և գլոբալ մարտահրավերները: Քըլըչը մասնակցել է «Դեպի 2026թ․-ի Անկարայի գագաթնաժողով․ ձևավորելով եվրոատլանտյան անվտանգության ապագան» խորագրով կլոր սեղանին։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի «ուժեղ ու անփոխարինելի դաշնակից», շարունակելու է իր վճռական ներդրումն ունենալ եվրոատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության գործում։

  • Կիսվել: