կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բեռլինում բժշկական դիմակներով լի բեռնատար են գողացել

Բեռլինում բժշկական դիմակներով լի բեռնատար են գողացել

Բեռլինում որոշ կլինիկաներ մնացել են առանց ռեսպիրատոր դիմակների  և ախտահանող միջոցների այն բանից հետո, երբ անհայտ անձինք գողացել են այդ պարագաներով լի բեռնատարը, տեղեկացնում է en24.news-ը:

Նշվում է, որ բեռնատարում եղել է  ավելի քան 60,000 ռեսպիրատոր:

Գողությունը էականորեն բարդացրել է կլինիկական բաժանմունքների աշխատանքը, քանի որ դիմակները նախատեսված են եղել նաև կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Բացի նրանցից, բժշկական հաստատություններից մեկում, որտեղ պետք է պաշտպանիչ միջոցներ մատակարարավեին, նաև օնկոլոգիական հիվանդություն ունեցողներն են բուժվում:

  • Կիսվել: