կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացվել է ավելի քան 20 ուկրաինական «Վամպիր» ՀԿՀԿ․ ՌԴ ՊՆ

Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացվել է ավելի քան 20 ուկրաինական «Վամպիր» ՀԿՀԿ․ ՌԴ ՊՆ

Ավելի քան 20 ուկրաինական «Վամպիր» ՀԿՀԿ է ոչնչացվել Բելգորոդի շրջանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը 22 հրթիռային արկ են ոչնչացրել Բելգորոդի շրջանի օդում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման փորձը կանխվել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:50-ի սահմաններում։

Ավելի վաղ Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման սպառնալիք էր հայտարարվել։

  • Կիսվել: