շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի տարածումը հաջողվել է կանգնեցնել անձրևների շնորհիվ․ Լևոն Ազիզյան

Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի տարածումը հաջողվել է կանգնեցնել անձրևների շնորհիվ․ Լևոն Ազիզյան

Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի տարածումը հաջողվել է դադարեցնել անձրևների շնորհիվ։ Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 14-ին՝ «Բարձր Ֆեններ» (High Fens) բնության արգելոցում, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կրակը տարածվել էր շուրջ 3 հազար հեկտար տարածքում և շարժվում էր Գերմանիայի ուղղությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էր մոտ 500 մարդ, ինչպես նաև՝ ավիացիա։ Սակայն հրդեհի տարածումը վերջնականապես հաջողվել է կանգնեցնել միայն տեղումների և օդի ջերմաստիճանի նվազման շնորհիվ։

Բռնկված հրդեհը Եվրոպայում այս տարվա ռեկորդային հրդեհային ալիքի մի մասն է։ Օգոստոսի կեսերի դրությամբ մայրցամաքում այրվել է շուրջ 576 հազար հեկտար տարածք, զոհվել է ավելի քան 20 մարդ, իսկ հարյուր հազարավոր բնակիչներ տարհանվել են։

Առավել ծանր իրավիճակ է գրանցվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում և Խորվաթիայում։ Լայնածավալ հրդեհների հիմնական նպաստող գործոններն են անոմալ բարձր ջերմաստիճաններն ու երկարատև երաշտը»,-գրել է նա։

  • Կիսվել: