երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բելառուսը չեղարկել է Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Բելառուսը չեղարկել է Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Մինսկը չեղարկել է Կիևի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը։ Բելառուսի նախարարների խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ հարթակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Չեղարկել Բելառուսի Հանրապետության նախարարների կաբինետի և Ուկրաինայի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որն ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերի 16-ին Մինսկում», - ասված է փաստաթղթում։

Այդ նույն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ընդունման օրը՝ օգոստոսի 15-ին, չեղարկվում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որն ստորագրվել է 2003 թվականին։
 
Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է ուղարկել ծանուցում համաձայնագրի և արձանագրության չեղարկման մասին:

  • Կիսվել: