կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Հայաստանի հետ գործընթացի վերջին զարգացումները

Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Հայաստանի հետ գործընթացի վերջին զարգացումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յասին Էքրեմ Սերիմին, տեղեկացրել նրան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին:

Բայրամովը կրկին պնդել է, թե, իբր, Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Նա նշել է, թե Երևանը, իբր, պետք է «հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»:

  • Կիսվել: