կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բայրամովը Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափման հարցը

Բայրամովը Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
 
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցեր։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետն ամբողջությամբ փակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։
 
Ադրբեջանական կողմը հերթական անգամ պնդել է իր կեղծ թեզը, թե պատրաստ են ապահովել բուժօգնության կարիք ունեցողների տեղաշարժը միջանցքով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, եթե պահպանվեն անցակետի կանոնները։
 
Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն պարբերաբար հերքում է Արցախում հումանիտար ճգնաժամի առկայության փաստն ու կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններ է տարածում Արցախում տիրող իրավիկճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու եղանակով արցախահայերին օգնելու պատրաստակամության մասին։

  • Կիսվել: