Բայրամովը Ջոշուա Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարներն ու առկա «խոչընդոտները»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է APA-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։
Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա «խոչընդոտների» մասին։