երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բայրամովն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարարը նախօրեին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում Հայաստանի իբրև թե աճող ռազմաքաղաքական սադրանքները, «տարածաշրջանում շրջափակման և հումանիտար լարված իրավիճակի» մասին կեղծ և չհիմնավորված հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանն ու կայունությանը:

Քննարկել են նաև տարածաշրջանային այլ հարցեր:

  • Կիսվել: