ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բայրամովն ու Իրանի դեսպանն ընդգծել են 3+3 ձևաչափի արդյունավետությունը

Բայրամովն ու Իրանի դեսպանն ընդգծել են 3+3 ձևաչափի արդյունավետությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիին` Բաքվում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԶԼՄ-ները:
 
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
 
Ընդգծվել է, որ ներկայումս կարևոր քայլեր են ձեռնարկվում՝ զարգացնելու քաղաքական, առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը։
 
Նշվում է նաև, որ Բայրամովը և Մուսավին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի շուրջ: Ադրբեջանցի դիվանագետը կարևորել է տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում Բաքվի և Թեհրանի հարաբերությունների զարգացումը, նշել 3+3 ձևաչափի արդյունավետությունը։
 

  • Կիսվել: