կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար․ Զելենսկի

Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հետ պատերազնում Ուկրիանային համար կարող է ավելին անել։ Այս մասին Զելենսին հայտարարել է  ABC News.-ին տված հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ նա կարող է, եւ ես կցանկանայի հավատալ դրան ։ Նա ընդունակ է դրան», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է Ուկրաինայի օդային տարածքը փակելու անհրաժեշտությունը, ինչի մասին նա կոչ է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, բայց ապարդյուն:

«Մենք չենք կարող Ռուսաստանին թույլ տալ այդպես գործել ։ Նրանք մեզ ռմբակոծում են, գնդակոծում, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ», - ասել է Զելենսկին։

Նա նաև զգուշացրել է Արևմուտքի երկրներին, որ պատերազմը չի կանգնի Ուկրաինայում։ Ազատության նկատմամբ ոտնձգությունը կարող է ազդել մնացած աշխարհի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները ճնշում են գործադրում Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս նպաստի ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից կործանիչների անհապաղ փոխանցմանը Ուկրաինա, գրում է Korrespondent.net-ը։

  • Կիսվել: