շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Բայդենը հայտնել է Ուկրաինային 150 մլն դոլարի լրացուցիչ աջակցության մասին

Բայդենը հայտնել է Ուկրաինային 150 մլն դոլարի լրացուցիչ աջակցության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մայիսի 6-ին հայտարարել է Ուկրաինային 150 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին:

Նախագահի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ աջակցության նպատակն Ուկրաինայի անվտանգության ապահովումն է:
 

Մասնավորապես, Կիևին են փոխանցվելու հրետանային սպառազինություն, ռադարներ ու այլ սարքավորումներ:

«Այսօր ես հայտարարում եմ անվտանգության աջակցության ևս մեկ փաթեթի մասին, որը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանային զինամթերք, ռադարներ և այլ սարքավորումներ», - ասվում է պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

«Այսօրվա (ռազմական օգնության) հայտարարությամբ իմ վարչակազմը գրեթե սպառել է ֆինանսավորումը, որը կարող է օգտագործվել Ուկրաինային անվտանգության օգնություն ուղարկելու համար… Կոնգրեսը պետք է արագ տրամադրի (վարչակազմի) պահանջած ֆինանսավորումը` ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

  • Կիսվել: