շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայդենն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության հարցում կարմիր գծեր չկան

Բայդենն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության հարցում կարմիր գծեր չկան

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իսրայելին, և չկան «կարմիր գծեր», որոնք կհանգեցնեն նրան, որ նա կորցնի ամերիկյան աջակցությունը: Այս մասին ամերիկյան MSNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա նշել է. «Ես երբեք չեմ լքի Իսրայելը: Իսրայելի պաշտպանությունը դեռևս կարևոր է, ուստի կարմիր գծեր չկան»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «իրավունք ունի պաշտպանել Իսրայելը և շարունակել հալածել ՀԱՄԱՍ-ին»։

Սակայն միևնույն ժամանակ Բայդենը նաև ասել է, որ Նոթանյահուի գործողությունները «սխալ» են, դրանք հանգեցնում են անմեղ մարդկանց մահվան, և «նա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի» դրան և հաշվի առնի դրա հետևանքները։

«Իմ կարծիքով՝ սա ավելի շատ վնասում է Իսրայելին, քան օգնում»,-եզրափակել է Բայդենը:

  • Կիսվել: