ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենն այսօր հանդես կգա ելույթով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ

Բայդենն այսօր հանդես կգա ելույթով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես կգա հայտարարությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։ Այս մասին է վկայում պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկը, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Համաձայն այդ գրաֆիկի՝ վաշինգտոնյան ժամանակով 09.45-ին (Երևանի ժամանակով 17.45-ին) ԱՄՆ նախագահը հանդես կգա ելույթով, որի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Սպասվում է, որ նախատեսված ելույթից կես ժամ անց Բայդենը կուղևորվի Փորթլենդ, որտեղ մի շարք հանրային միջոցառումներ են ծրագրված։

 

  • Կիսվել: